Publications
40-ամյա տարելիցին նվիրված բրոշյուր
Publishing date: 22 Հոկտեմբերի 2015
Content type: Գրքույկ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Կրթություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Բրոշյուրը պատրաստվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյա տարելիցի կապակցությամբ: Այն ներառում է 10 հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի վերաբերյալ կարճ տեղեկատվություն, ինչպես նաև մի շարք ուղերձներ բարձրաստիճան պաշտոնյաներից՝ տարելիցի կապակցությամբ:
Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում. միջոցներ և աղբյուրներ
Publishing date: 30 Հոկտեմբերի 2015
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Սույն հետազոտությունն իրականացրել է ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը ՙՄամուլի միջազգային ՙԴԻԱԼՈԳ՚ ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազբազանեցում՚ ծրագրի շրջանակներում, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ: Այն հիմնված է մեդիա հետազոտության արդյունքների հիման վրա, որը նպատակ ուներ մի կողմից պարզելու, թե հայաստանյան ԶԼՄ-ները միջազգային ակտիվ անցուդարձերի ու երբեմն դրամատիկ գործընթացների ներկայիս ֆոնին ինչ հնարավորություններ ունեն ստանալու, մշակելու արտաքին քաղաքական տեղեկատվություն: Իսկ մյուս կողմից՝ նկարագրելու միջազգային լրահոսի աշխարհագրությունը, մատուցման ձեւերը, թեմատիկ շեշտադրումները, որոնք կապ ունեն կամ ԶԼՄ-ների արտաքին քաղաքական նախասիրությունների, կամ էլ զուտ ստեղծագործական հզորությունների հետ:
Բոլոնյան համակարգն՝ ուսանողի աչքերով ուսումնասիրություն
Publishing date: 15 Սեպտեմբերի 2015
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Կրթություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Զեկույցը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվերով իրականացրել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան: Այն ներկայացնում է վիճակագրական տեղեկություն երկրում ընթացող բարեփոխումների վերաբերյալ ուսանողների ընկալումների մասին, ինչպես նաև առաջարկում մի շարք փոփոխություններ իրավիճակը բարելավելու ուղղությամբ:
Լրատու No.11: հուլիս/2015
Publishing date: 27 Հուլիսի 2015
Content type: Պարբերական / Ամսագիր / Հանդես
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Հակամարտությունների կանխարգելում և լուծում , Կրթություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Լրատուն ներկայացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը 2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Մոդել ԵԱՀԿ համաժողովի հայտարարություն
Publishing date: 13 Փետրվարի 2015
Content type: Պաստառ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ժողովրդավարացում, Կրթություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Պաստառը հայտարարում է ս.թ. մայիսի 1-2-ին Գյումրիում անցկացվելիք Մոդել ԵԱՀԿ համաժողովի մասին:
Մոդել ԵԱՀԿ համաժողովի մասին պատմող գրքույկ
Publishing date: 13 Փետրվարի 2015
Content type: Գրքույկ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ժողովրդավարացում, Կրթություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Թռուցիկը ներկայացնում է մանրակրկիթ տեղեկատվություն ս.թ. մայիսի 1-2-ին Գյումրիում Մոդել ԵԱՀԿ համաժողովի մասին՝ պոտենցիալ դիմորդների համար:
Երեխաներին և ընտանիքներին աջակցող սոցիալական ծառայությունների շտեմարան
Publishing date: 14 Մայիսի 2015
Content type: Ուղեցույց / Ձեռնարկ / Տեղեկագիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Օրենքի գերակայություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Ուղեցույցը, որ մշակվել է "Երեխաների աջակցության կենտրոնի" կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, այն կազմակերպությունների մասին է, որոնք ապահովում են սոցիալական ծառայություններ երեխաներին և նրանց ընտանիքներին: Այն ներառում է երկրում բոլոր սոցիալական ծառայությունների մասին ամփոփ տեղեկատվություն՝ այդ թվում 236 հասարակական կազմակերպության, 23 հիմնադրամի, երեք ասոցիացիայի և եկեղեցիների կողմից ութ թեմերում մատուցվող տաս ծառայությունների վերաբերյալ:
ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարների և պրոբացիոն ծառայության հիմնադրման վերաբերյալ գնահատման հաշտվետվություն
Publishing date: 27 Ապրիլի 2015
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մարդու իրավունքներ, Օրենքի գերակայություն
Publisher: ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության հիմնադրման հայեցակարգն ու քրեական օրենսդրության՝ ներկայումս ընթացող բարեփոխումները: Գնահատումը նպատակ է հետապնդում հավաքել քրեակատարողական համակարգի բարեփոխումներին վերաբերող տեղեկատվություն և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը համակարգի բարեփոխման վրա: Ուսումնասիրությունը իրականացրել է "Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների" ՀԿ—ն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Կիբերտիրույթ. Տեղեկատվական անգտանգություն և իրավունք խորագրով ձեռնարկ
Publishing date: 28 Ապրիլի 2015
Content type: Ուղեցույց / Ձեռնարկ / Տեղեկագիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Ձեռնարկը հրատարակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ—ի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն անդրադառնում է համացանցի կառավարման միջազգային սկզբունքներին, կիբերտիրույթում անձնական և ընտանեկան կյանքի իրավունքներին, կիբերհանցագործության իրավական կողմին, միջազգային կիբերհետապնդումներին և գաղտնալսումներին, ինչպես նաև ռուսական տիրույթին առնչվող օրենսդրական և իրավական իրավիճակին: Ձեռնարկում նաև ներառված են «Առցանց անվտանգության կանոնների պահպանումը Հայաստանում» թեմայով հարցման արդյունքները, որն իրականացվել է Հայաստանի լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում:
Լրատու No.10: դեկտեմբեր/2014
Publishing date: 26 Փետրվարի 2015
Content type: Պարբերական / Ամսագիր / Հանդես
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Կրթություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն