Publications
Հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթության ներառականության վերաբերյալ հետազոտություն
Publishing date: 23 Փետրվարի 2015
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Կրթություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
"Ունիսոն" ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ աջակցությամբ պատրաստված ուսումնասիրությունը վեր է հանում հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ բարձրագույն կրթության մատչելիության հիմնական խոչընդոտները և առաջարկում լուծումներ: Հետազոտությունը հիմնված է հաշմանդամություն ունեցող և չունեցող ուսանողների կարծիքների վրա, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական և ակադեմիական անձնակազմի, հաշմանդամություն ունեցող երիտասարդների, ինչպես նաև հանրության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա: 2014թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված հարցման մեջ ընդգրկվել են թվով քսանինը համալսարաններ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:
Որակյալ կրթություն բոլորի համար
Publishing date: 27 Փետրվարի 2015
Content type: Ուղեցույց / Ձեռնարկ / Տեղեկագիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Կրթություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողﬕց պատրաստված և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տպագրված ուսանողական ուղեցույց-զեկույցի նպատակն է ընդարձակել ուսանողական ինքնակառավարման մարﬕնների հնարավորությունները, աջակցել կրթության որակի վերաբերյալ տեղական մակարդակում քննարկումների կազմակերպմանը և այդ գործընթացում ուսանողների ընդգրկմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի 2013թ որոշումների ժողովածու
Publishing date: 9 Հոկտեմբերի 2014
Content type: Գիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Օրենքի գերակայություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Ժողովածուն կազմված է 2013թ ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 54 որոշումներից: Գիրքը՝ 5-րդ հատորն է և միտված է ծառայելու որպես օգտակար աղբյուր իրավաբանների և դատավորների համար: ՀՀ վճռաբեկ դատարանը գործում է ապահովելու համար օրենքի միատեսակ կիրառությունը և դատարանների կողմից իրավական ակտերի հետևողական մեկնաբանությունը:
Զեկույց՝ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի վերաբերյալ
Publishing date: 15 Հոկտեմբերի 2014
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Զեկույցը պատրաստել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն վերլուծում է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի իրականացումը՝ անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի վերաբերյալ: Ուսումնասիրությունը վերաբերում է թվայնացման երեք բացադրիչների. օրենսդրական, տեխնիկական և սոցիալական:
Սոցիալական մեդիան տեղեկատվության աղբյուր հայաստանյան լրատվամիջոցների համար. ձևավորվող ստանդարտներ և կիրառվող պրակտիկա
Publishing date: 1 Հոկտեմբերի 2014
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Հետազոտությունը իրականացրել է "Ռեգիոն" հետազոտական կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն նպատակ ունի պարզելու, թե ինչպես են ավանդական լրատվամիջոցները օգտվում սոցիալական մեդիայից և թե դա ինչպես է անդրադառնում լրատվության որակի վրա: Հետազոտության տեղեկատվությունը հիմնված է հեռուստատեսության, ռադիոյի, առցանց ԶԼՄ-ների մոտ 100 ներկայացուցիչների հետ հարցազրույցների, ինչպես նաև 9 ավանդական ԶԼՄ-ների լուսաբանման մոնիթորինգի վրա:
Communication and Negotiation (for community police officers)
Publishing date: 27 Հունիսի 2014
Content type: Գրքույկ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ոստիկանական գործունեություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
The manual was prepared by experts from the Centre for Excellence in Negotiation and contains training material for community police officers.
Լրատու No. 9/ հուլիս 2014
Publishing date: 25 Օգոստոսի 2014
Content type: Պարբերական / Ամսագիր / Հանդես
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Լրատուն ներկայացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը 2014 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Զրպարտության և վիրավորանքի ձեռնարկ
Publishing date: 11 Սեպտեմբերի 2014
Content type: Ուղեցույց / Ձեռնարկ / Տեղեկագիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
ԵԱՀԿ աջակցությամբ մշակված այս ձեռնարկը նախատեսված է լրագրողների և իրավաբանների համար և քայլ առ քայլ ներկայացնում է վիրավորանքի և զրպարտության գործերով մինչդատական և դատական վարույթների բոլոր ընթացակարգերը և դրանց շրջանակներում ընկած փուլերը: Զեռնարկը հեղինակել են «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Շտապ օգնություն վարորդներին
Publishing date: 10 Մարտի 2014
Content type: Գրքույկ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Արդյունավետ կառավարում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Թռուցիկը պատրաստվել է "Աքիլես" ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ օգնելու վարորդներին համապատասխան տեղեկատվությամբ, եթե նրանց կանգնեցրել է տեսուչը:
Կանայք քաղաքականության մեջ և քաղաքականության մասին
Publishing date: 5 Մարտի 2014
Content type: Գիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ընտրություններ, Գենդերային հավասարություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Հայաստանում 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և ավարտից հետո անցկացված հարզազրույցների ժողովածու է, որ հրատարակվել է "Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում 2012 թվականի խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին" ծրագրի շրջանակներում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Գենդերային հետազոտությունների կենտրոնի կողմից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ: