Ռեսուրսներ
Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում. միջոցներ և աղբյուրներ

Սույն հետազոտությունն իրականացրել է ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը ՙՄամուլի միջազգային ՙԴԻԱԼՈԳ՚ ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազբազանեցում՚ ծրագրի շրջանակներում, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ: Այն հիմնված է մեդիա հետազոտության արդյունքների հիման վրա, որը նպատակ ուներ մի կողմից պարզելու, թե հայաստանյան ԶԼՄ-ները միջազգային ակտիվ անցուդարձերի ու երբեմն դրամատիկ գործընթացների ներկայիս ֆոնին ինչ հնարավորություններ ունեն ստանալու, մշակելու արտաքին քաղաքական տեղեկատվություն: Իսկ մյուս կողմից՝ նկարագրելու միջազգային լրահոսի աշխարհագրությունը, մատուցման ձեւերը, թեմատիկ շեշտադրումները, որոնք կապ ունեն կամ ԶԼՄ-ների արտաքին քաղաքական նախասիրությունների, կամ էլ զուտ ստեղծագործական հզորությունների հետ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: