Մեր դպրոցը, մեր բազմազանությունը՝ ձեր պատմությունը 60 վայրկյանում
Երբ
Որտեղ
Կազմակերպիչներ
Ազգային փոքրամասնությունների ԵԱՀԿ գլխավոր հանձնակատար
ԵԱՀԿ անկախ կառույց է, որը հիմնադրվել է 1992թ. և ունի մանդատ՝ ապահովելու վաղ ազդարարում և վաղ գործողություններ՝ կանխելու ազգային փոքրամասնությունների հետ կապված հնարավոր լարվածությունները, որ կարող են հրահրել հակամարտությունների բռնկումը պետությունների միջև կամ ներսում:
Ժամանակակից աշխարհն ավելի ու ավելի բազմալեզու ու բազմամշակույթ է դառնում: Ինչպիսի՞ն է այս աշխարհը ձեր և ձեր դասընկերների համար: Ինչպիսի՞ դեր է խաղում կրթությունը դրանում: Մշակութորեն որքա՞ն է բազմազան ձեր դպրոցը, և դուք ինչպիսի փորձ ունեք դրանում: Արդյո՞ք կրթությունը փոխակերպում է բազմազանությունը հնարավորության:
Միացե՛ք մեզ՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը հակամարտությունների կանխարգելման գործում կրթության դերկատարման մասին՝ ներկայացնելով մեզ ձեր վիդեո-պատմությունը՝ ձեր դպրոցում բազմազանության մասին:
Երեք լավագույն տեսահոլովակները կպարգևատրվեն և կներկայացվեն 2016թ. ապրիլի 20-21-ին Հաագայում՝ Նիդեռլանդներում կայանալիք հոբելյանական միջոցառումների ժամանակ: Ներկայացված տեսահոլովակները նաև կտեղադրվեն Ազգային փոքրամասնությունների ԵԱՀԿ գլխավոր հանձնակատարի և առնչվող կայքէջերում:
«Կրթությունն անհրաժեշտ է ոչ միայն խիստ ակադեմիական և տեխնիկական պատրաստվածություն ապահովելու համար, այլ նաև պետք է սերմանի այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ հանդուրժողականությունը, բազմակարծությունը, հակառասիզմը և միջազգային ու միջհամայնքային ներդաշնակությունը»:
Ազգային փոքրամասնությունների գլխավոր հանձնակատար. Հաագայի հանձնարարականներ
Մասնակցություն`
12-18 տարեկան երիտասարդներ՝ անհատապես կամ փոքր խմբերով
Մրցանակներ՝ Ազգային փոքրամասնությունների ԵԱՀԿ գլխավոր հանձնակատարը մրցանակներ է նախատեսել երեք տեսահոլովակների համար: Առաջին մրցանակը տեսախցիկ է, երկրորդը՝ պլանշետ (tablet) և երրորդը՝ արևային մարտկոցներով ուսապարկ:
Ի՞նչ՝ Ձայնագրել առավելագույնը մեկ րոպե տևողությամբ՝ ձեր դպրոցում բազմազանության մասին մի պատմություն ներկայացնող տեսահոլովակ.
Ե՞րբ՝ 2016թ. մարտի 4-31՝ ժամը 23:59:
Լեզու՝ Լեզվական սահմանափակումներ չկան: Տեսահոլովակները կարող են ձայնագրվել ցանկացած լեզվով (լեզուներով), բայց պետք է հասկանալի լինեն դիտողների համար, ովքեր չեն խոսում տեսահոլովակի մեջ օգտագործված լեզվով: Առավել ընդունելի են տեսահոլովակները, որոնք ներառում են ստեղծագործական վիզուալ (տեսողական) հաղորդակցության լեզու, երաժշտություն, ձայներ և այլ լավ գաղափարները ողջունելի են:
Ինչպես՝ Տեսահոլովակները կարող են ձայնագրվել ձեր բջջային հեռախոսի տեսախցիկով կամ այլ սարքավորումներով՝ նախընտրելի է նկարահանել հորիզոնական դիրքով (landscape dimension): Ֆիլմը չպետք է գերազանցի մեկ րոպե տևողությունը:
Դիմելու կարգը՝ Ներկայացրեք ձեր՝ առավելագույնը մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակները հետևյալ կերպ.
- E-mail: videocontest@osce.org (Զգուշացում. մի՛ կցեք տեսահոլովակը էլ. փոստին, այլ ուղարկեք հղումը (link), որտեղ տեսահոլովակը ներբեռնված է` Dropbox, WeTransfer, MEGA or TransferBigFiles կայքերում):
- Whatsapp-ով՝ Մեր դպրոցը, մեր բազմազանությունը՝ +31641644344 հեռախոսահամարով
- Viber App՝ Մեր դպրոցը, մեր բազմազանությունը՝ +31641644344 հեռախոսահամարով
- Line App՝ Մեր դպրոցը, մեր բազմազանությունը՝+31641644344 հեռախոսահամարով
Խնդրում ենք տեսահոլովակը ներկայացնելիս՝ ներառել նաև հետևյալ տեղեկատվությունը
- Ձեր ամբողջական անունը (անունները)
- Ծննդյան ամսաթիվ (ամսաթվեր)
- Էլ. փոստի հասցե
- Բջջային հեռախոսահամար
- Անձնական նկար կամ խմբային նկար
- Երկիր, քաղաք և դպրոցի անվանումը
Խնդրում ենք պահպանել վիդեոյի բնօրինակը ձեր հեռախոսի կամ տեսախցիկի վրա: Եթե ձեր տեսահոլովակը ընտրվի՝ ցուցադրելու հոբելյանական միջոցառմանը, մենք ձեզ հետ կկապնվենք և կկազմակերպենք բնօրինակի փոխանակումը:
Պայմաններ՝ Բոլոր մասնակիցները համաձայնում են հետևել և բոլոր նյութերը պետք է համապատասխանեն այս մրցույթի պայմաններին և կանոններին, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով կայքէջում:
Ծանուցում՝ Ժյուրին կդիտարկի բոլոր ներկայացված տեսահոլովակները և կտեղեկացնի հաղթող դիմոորդներին էլ.փոտով մինչև 15 ապրիլի, 2016 թ.:
Հաագայի հանձնարարականներ
Հաագայի հանձնարարականները ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքների վերաբերյալ խթանում են ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքների պաշտպանումը, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար կրթության հավասար հնարավորությունները, և կրթությունը՝ որպես հասարակության մեջ ինտեգրման գործիք: