ԵԱՀԿ-ն աջակցում է տեղեկատվական վեճերի խորհրդի մասնագիտական կարծիքների ժողովածուի և կայքի ներկայացմանը
Դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) պաշտոնական կայքի և ՏՎԽ-ի կարծիքների ժողովածուի ներկայացումը: ՏՎԽ-ն արտադատական մարմին է,որը հրապարակում է խոսքի ազատության հետ կապված վեճերի վերաբերյալ կարծիքներ կամ հայտարարություններ և առաջարկում է այդ վեճերի լուծման արտադատական տարբերակներ:
Կայքը և ժողովածուն ստեղծվել են Տեղեկատվության ազատության կենտրոնի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակներում:
www.idcarmenia.am կայքի նպատակն է ոչ միայն ներկայացնել ՏՎԽ-ի կարծիքներն և գործունեությունը, այլև ծառայել որպես օրենսդրության, ինչպես նաև խոսքի և տեղեկատվության ազատության վերաբերյալ տեղական և միջազգային դատական փորձի օգտակար և համապարփակ աղբյուր:
Երկլեզու հրապարակումը (հայերեն և անգլերեն) ներառում է 2011 թ. հիմնադրումից մինչ 2012 թ. հոկտեմբերը ՏՎԽ–ի հրապարակած 19 կարծիքները:
Կարծիքները ներկայացված են ըստ թեմատիկ դասակարգման: Դրանց թվում են` զրպարտության և վիրավորանքի սահմանումները, հանրային շահ, քաղաքական գործիչներ, փաստերի և գնահատողական դատողություններ, տեղեկատվության աղբյուրներ, ատելություն պարունակող խոսք, լրագրողական էթիկա և այլն:
Հրապարակումը նախատեսված է դատավորների, ԶԼՄ ներկայացուցիչների, իրավաբանների և այլ շահագրգիռ անձանց համար:
Հրապարակման էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել այստեղ. //www.osce.org/yerevan/98199