Նա/Նե Ամենամյա լրագրողական մրցույթ

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: