ՀՀ դատախազության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հուշագիր
ՀՀ դատախազության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ԵԱՀԿ-ն աջակցություն կտրամադրի համապատասխան օրենսդրությունը և դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում: ԵԱՀԿ փորձագետը կվերլուծի դատախազության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը և առաջարկություններով հանդես կգա դատախազության աշխատանքների արդյունավետությունը և թափանցիկությունը բարձրացնելու ուղղությամբ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: