Events
Դասընթաց աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ
Երբ
20 Հոկտեմբերի 2014 (Ամբողջ օրը) - 21 Հոկտեմբերի 2014 (Ամբողջ օրը)
Որտեղ
Երևան, Հայաստան
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ԵԱՀԿ Շրջակա միջավայր և անվտանգություն նախաձեռնություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կից Ճգնաժամերի կառավարման պետական ակադեմիա, ՄԱԶԾ, ԱՌՆ ազգային պլատֆորմ Շվեյցարիայի նախագահության աջակցությամբ
Աղետների ռիսկի նվազեցման /ԱՌՆ/ ռազմավարության իրականացման վերաբերյալ դասընթացը կազմակերպվելու է Հայաստանի Օրհուս կենտրոնների համար /որոնք գործում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ/: Սա ակնկալվելիք շարքից առաջին վերապատրաստման սեմինարն է, որի նպատակն է ներկայացնել ԱՌՆ ռազմավարությունը՝ մասնակիցների կողմից ԱՌՆ նպատակների վերաբերյալ ավելի հստակ պատկերացում ունենալու համար: Դասընթացը կազմված է տեսական և գործնական սեմինարներից: