ԵԱՀԿ-ն հզորացնում է Հայաստանի համայնքները՝ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում
Ս.թ. մայիսի 6-ին Երևանում անցկացվեց սեմինար, որի նպատակն էր հզորացնել քաղաքացիների մասնակցությունը աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համայնքների գործողություններին և քննարկել բնական վտանգների ազդեցությունը: Միջոցառումը կազմակերպել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
ԵԱՀԿ-ի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, Օրհուս կենտրոնների և տեղական ինքնակառավարման մարմինների մոտ երեսունհինգ ներկայացուցիչներ վերլուծեցին մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են համայնքային դիմակայության խմբերի ստեղծման, տեղական մակարդակով ռիսկերի գնահատման, ինչպես նաև համայնքներում Ազգային ճգնաժամերի կառավարման ցանցի միջոցով վաղ ազդարարման համակարգերի օգտագործման հետ:
«Մենք հավատացած ենք, որ այս աշխատաժողովը կներկայացնի բոլոր կարևոր դերակատարների և շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի այն յուրահատուկ օրինակը, որի միջոցով կարևոր արդյունքների կարելի է հասնել Ճամբարակ, Վահան և Խաչիկ համայնքներում»,-նշեց ԵԱՀԿ գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի գործող ղեկավար Դեյվիդ Գուլետը: «Չափազանց կարևոր է տարածել լավագույն փորձը երկրի ողջ տարածքում»:
Իրականացրած ծրագրի արդյունքում հզորացվել են Օրհուս կենտրոնների գիտելիքներն ու հմտությունները աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում: Այն աջակցել է համայնքային դիմակայության խմբերի ստեղծմանը և իրականացրել ուսուցանում վաղ ազդարարման համակարգերի վերաբերյալ:
Այլ ուսուցողական նախաձեռնություններից են Օրհուս կենտրոնների համակարգողների գիտելիքների բարձրացումը տեղական մակարդակով ռիսկերի կառավարման /ՏՄՌԿ/ ոլորտում, ՏՄՌԿ գնահատման պատրաստումը, և աղետների ռիսկի նվազեցման բաժինների մշակման և համայնքների զարգացման ծրագրերում դրանց ներգրավվման մեթոդների մշակումը երեք ընտրված համայնքների համար:
Ծրագիրն իրականացվել է Շրջակա միջավայր և անվտանգություն նախաձեռնության շրջանակներում՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԶԾ-ի, ՄԱՇՄԾ-ի և Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի մասնակցությամբ: