ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում է շրջակա միջավայրի և անվտանգության վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունների հայտերի ներկայացման մասին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3, 2014: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօր հայտարարեց քաղաքացիական հասարակության նախագծերի առաջարկների ներկայացման մասին` հասցեագրված շրջակա միջավայրի և անվտանգության մարտահրավերներին, որպես Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) ծրագրի մաս:
ՔԳԱՇՄ ծրագրի հիմնական նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքները և շրջակա միջավայրին վերաբերող ծրագրերի շուրջ իրենց համագործակցությունը հիմնական դերակատարների հետ:
Առաջարկները պետք է առնչվեն բնական աղետների կանխարգելմանը, ռիսկերի նվազեցմանը և արձագանքին: Հարակից թեմաները ընդգրկում են բնապահպանական կառավարում, բանապահպանական անվտանգության սոցիալական հիմնահարցեր, կանանց ու երիտասարդության դեր և մասնակցություն:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները խրախուսվում են ներկայացնել իրենց ծրագրերի հայեցակարգերը ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Տնտեսական և բնապահպանական բաժին` հետևյալ հասցեով. 0012, ք. Երևան, Սունդուկյան 64/1, կամ էլեկտրոնային տարբերակով` CASE-AM@osce.org, մինչև 2014 թվականի հուլիսի 20-ը:
Փոքր դրամաշնորհների ծրագրի հայտարարության, հայեցակարգային փաստաթղթի ձևաչափի, ծրագրին դիմելու ընթացակարգի վերաբերյալ այլ մանրամասների համար այցելեք ԵԱՀԿ կայքը:
ՔԳԱՇՄ ծրագիրը Շրջակա միջավայր և անվտանգություն նախաձեռնության մասն է, որը ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի և ՆԱՏՕ-ի /ասոցիացված գործընկերությամբ/ համատեղ ծրագիրն է: