Դատական գործերի և ընթացակարգերի լուսաբանման թեմայի շուրջ դասընթաց՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ

Դատական համակարգը և ընթացակարգերը, դատական անկախության հետ կապված հարցերը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` լրագրողների համար կազմակերպված դասընթացի կիզակետում էին, որը տեղի ունեցավ Աղվերանում 2014թ.-ի փետրվարի 15-16-ին:
Դասընթացի նպատակն էր արհեստավարժ լուսաբանման միջոցով ապահովել Հայաստանում դատական համակարգի թափանցիկությունը: Դատական համակարգի և ընթացակարգերի մասին իրենց գիտելիքները ընդլայնելու համար սեմինարին մասնակցեց մոտ քսանհինգ լրագրող:
Հայաստանի դատական դեպարտամենտի ներկայացուցիչները և վերաքննիչ դատարանի դատավորը խոսեցին կարգավորման ընթացակարգերի, Արդարադատության խորհրդի և իր կարգապահական հանձնաժողովի, Դատավորների միության և դատական հաշվետվողականության հետ կապված հարցերի մասին:
Մասնակիցները դիտարկեցին դատական համակարգի արհեստավարժ լուսաբանման առանձնահատկությունները, հանրությանը դատարանների աշխատանքն ավելի լավ ներկայացնելու ուղիները, դատական գործերի լուսաբանման և հանրային վստահության ամրապնդման մարտահրավերները:
Միջոցառումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի՝ Հայաստանում դատական անկախության խթանմանն ուղղված ջանքերի մաս է: