ՀՀ կառավարությունը հաստատեց ԵԱՀԿ-ի աջակցությամբ մշակված Սյունիքի մարզի տնտեսական դիվերսիֆիկացման ծրագիրը

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի փետրվարի 6-ին հաստատեց Սյունիքի մարզում ոչ հանքարդյունաբերական ոլորտում աշխատատեղերի ստեղծման և եկամուտի ստացմանն ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված ծրագիրը:
Տնտեսական դիվերսիֆիկացման ծրագրի նպատակն է խթանել սոցիալ-տնտեսական զարգացումն ու կայունությունը և բարձրացնել պետական բյուջե ուղղվող հարկերը: «Տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությությունը խորհրդատվություն է տրամադրել ծրագրի նախապատրաստման համար:
Ծրագիրը սահմանում է մասնավոր հատվածի զարգացման հիմնական ուղղությունները և առաջարկում հատուկ միջոցների կիրառում ընտրված արդյունաբերական ոլորտներում ներդրումներ ապահովելու համար:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Սյունիքի մարզում իր ծրագրերի իրականացման ներկայայացուցչության միջոցով աշխատում է մարզային տնտեսության դիվերսիֆիկացման վրա, որը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից: Ոչ հանքարդյունաբերական ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական արտադրության, սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտները, ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար 2013-ի նոյեմբերին գրասենյակը կազմակերպել է եռօրյա ներդրումային համաժողով: