Նորություններ
News and press releases
Նորություններ և մամլո հաղորդագրություններ ԵԱՀԿ գործունեության մասին
ԵԱՀԿ գրասենյակն օգնում է կատարելագործել քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանում
Publishing date: 17 Նոյեմբերի 2014
Հայաստանի պետական հաստատությունների և մարզային կառավարման մարմինների մոտ քառասուն բարձրաստիճան ներկայացուցիչների համար դասընթաց կազմակերպվեց բարեվարքության, թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թեմաների վերաբերյալ 2014 թ. նոյեմբերի-ի 10-15-ին Աղվերանում, Կոտայքի մարզում: Վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:
ԵԱՀԿ գրասենյակը կիսվում է արդարադատության իրականացման միջազգային փորձով Հայաստանում
Publishing date: 5 Նոյեմբերի 2014
Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության Եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները ԵԱՀԿ աջակցությամբ՝ 2014թ. նոյեմբերի 5-ին ք. Երևանում տեղի ունեցած սեմինարի քննարկման թեմաներից էր:..
ԵԱՀԿ-ն կազմակերպում է Հայաստանում խտրականության դեմ պայքարի թեմայով աշխատաժողով
Publishing date: 24 Հոկտեմբերի 2014
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
Ս.թ. հոկտեմբերի 24-ին Երևանում կազմակերպված մեկօրյա աշխատաժողովի ընթացքում փաստաբաններն ու մարդու իրավունքների պաշտպանները քննարկել են խտրականության արգելման ոլորտում իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային գործիքները:...
Ազգային փոքրամասնությունների համար ԵԱՀԿ աջակցությամբ երիտասարդական ճամբարի բացում Հայաստանում
Publishing date: 20 Հոկտեմբերի 2014
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: National minority issues
ԾԱՂԿԱՁՈՐ, Կոտայքի մարզ, 20 հոկտեմբերի 2014թ. – Այսօր` 2014թ. հոկտեմբերի 20-ին Ծաղկաձորում` Կոտայքի մարզում տեղի ունեցավ մեկշաբաթյա ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված` ազգային փոքրամասնությունների համար երիտասարդական ճամբարի բացումը:..
Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների մասին ԵԱՀԿ վարքի կանոնակարգի վերաբերյալ քննարկում Երևանում
Publishing date: 17 Հոկտեմբերի 2014
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ համագործակցությամբ, ս.թ. հոկտեմբերի 16-ից 17-ը Երևանում կազմակերպեց միջազգային աշխատաժողով՝ ԵԱՀԿ վարքի կանոնակարգի վերաբերյալ: Վարքի կանոնակարգը, որի 20-ամյակն է նշվում այս տարի, առանցքային փաստաթուղթ է, որն առնչվում է ԵԱՀԿ մասնակից պետությունների ռազմաքաղաքական պարտավորություններին:..
ԵԱՀԿ-ն ներկայացնում է Հայաստանում անալոգայինից թվային հեռարձարկման անցնելու գործընթացի մասին զեկույցը
Publishing date: 16 Հոկտեմբերի 2014
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում, Օրենքի գերակայություն
ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 16, 2014 թ – Այսօր Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ պատրաստված՝ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացին վերաբերող զեկույցի շնորհանդեսը: Զեկույցում նշվում է, որ թեև տեխնիկական աշխատանքները ընդունված ժամանակացույցով են ընթանում, բավարար ջանքեր չեն գործադրվել բարձրացնելու հեռարձակման թվայնացման վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը և որ անապահով ընտանիքներին թվային կցուրդներ տրամադրելու կարգն անհստակ է:...
ԵԱՀԿ-ն սարքավորումներ հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը
Publishing date: 13 Հոկտեմբերի 2014
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Բնապահպանական գործունեություն