ԵԱՀԿ գրասենյակն օգնում է կատարելագործել քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանում
Հայաստանի պետական հաստատությունների և մարզային կառավարման մարմինների մոտ քառասուն բարձրաստիճան ներկայացուցիչների համար դասընթաց կազմակերպվեց բարեվարքության, թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թեմաների վերաբերյալ 2014 թ. նոյեմբերի -ի 10-15-ին Աղվերանում, Կոտայքի մարզում: Վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանն ասաց. «Քաղաքացիական ծառայողների բարեվարքությունը, հմուտ և անաչառ աշխատանքը կարևոր է արդյունավետ պետական կառավարման համար, և մենք հուսով ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն արդյունավետ և հաշվետու կառավարմանը Հայաստանում»:
Դասընթացները ներառում էին՝ բարեվարքության սկզբունքները քաղաքացիական ծառայությունում, հաշվետվողականություն, էթիկայի կանոններ, շահերի բախում, հասարակայնության հետ կապերը և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական ծառայողների ներգրավվածության գործնական ուսումնասիրություններ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց. «Այս համագործակցությունը քաղաքացիական ծառայության բարեփոխման և ծառայողների վերապատրաստման ուղղությամբ կարևոր է՝ խթանելու որակյալ հանրային կառավարում և բարձրացնելու վստահությունը պետական կառավարման նկատմամբ Հայաստանում»:
Քաղաքացիական ծառայողների հավաքագրման թեստերը բարեփոխվել և ընդգրկվել են են մրցութային ընթացակարգում՝ «Ամբողջականությունը հանրային ծառայության համակարգում» Հայ պետական ծառայողների միության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի և ԵԱՀԿ գրասենյակի համագործակցությամբ: Նախաձեռնության նպատակն է բարելավել քաղաքացիական ծառայության համակարգը, այդ թվում՝ մրցութային, մոնիտորինգի և ատեստավորման գործընթացները, ինչպես նաև բարեվարքության խթանումը պետական կառավարման համակարգում Հայաստանում:
Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանն ամփոփեց. «Մենք ունենք շարունակական համագործակցություն քաղաքացիական ծառայության ոլորտում՝ խթանելու բարեվարքությունը, իրազեկելու կոռուպցիոն ռիսկերի մասին և բարձրացնելու քաղ.ծառայողների ազդեցությունը՝ մատուցելու որակյալ ծառայություններ պետության անունից»: