Հայաստանում միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության վերաբերյալ կլոր սեղան` ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ
2012թ. դեկտեմբերի 8-ից 10-ը ք. Ծաղկաձորում տեղի ունեցավ միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության թեմայի շուրջ կլոր սեղան քննարկում` կազմակերպված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ:
Միջոցառման մասնակից մոտ հիսուն խորհրդարանականներ բանավիճեցին խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ` ինչպես նաև մարտահրավերների մասին այնպիսի միջխորհրդարանական հիմնական մարմիննների հետ աշխատանքում, որոնց Հայաստանն անդամակցում է, ինչպիսիք են ԵԱՀԿ ԽՎ, Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ, ՀԱՊԿ, <<Եվրոնեստ>>, ՍԾՏՀ (Սևծովան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՆԱՏՕ խորհրդարանական մարմինները: Միջոցառումն իրականացավ Ազգային ժողովի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Միջազգային և տեղական փորձագետները նորընտիր պատգամավորներին ներկայացրեցին միջխորհրդարանական գործակցության և դիվանագիտության լավագույն փորձը` նպատակ ունենալով հզորացնելու ՀՀ օրենսդիր մարմնի դերը երկրի դիվանագիտական աշխատանքներում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և Ազգային ժողովի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նախաձեռնությունը ԵԱՀԿ գրասենյակի` Հայաստանի խորհրդարանի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացնմանն ուղղված ծրագրի մաս է կազմում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով ավագ օգնական Գայանե Տեր-Ստեփանյանին` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5407, բջջ.` (091) 012603: