Երրորդ կողմի մասնակցությունը դատավարություններում` Հայաստանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված միջոցառման ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 2012թ. դեկտեմբերի 4-ին անցկացրեցին եր¬րորդ կող¬մի մաս¬նակցությունը ներպետական և միջազգային դատավարություններում` մասնավորապես Հայաս¬տա¬¬¬նում amicus curiae («դատարանի ընկեր») համառոտագրերի ներկայացման թե¬մա¬¬յով քննար¬կում:
Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը և ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը:
Ներկայացուցիչներ դատաիրավական համակարգից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հասարակական և միջազգային կազմակերպութ¬յուն¬ներից, քննարկեցին մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների` amicus համառոտագրերի ներկայացման փորձը` այդ թվում նաև ՄԻԵԴ փորձը, գրավոր դիտարկումներ և կարծիքներ ներկայացնելու ավելի լայն հարթակներ ձևավորելու ուղիները: Միջոցառմանը ներկայացվեցին և քննարկվեցին Փաստաբանների պալատի գիտա-վերլուծական կենտրոնի կողմից 2012թ. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված գրավոր մեկնաբանությունները:
Հայաստանում «Amicus curiae» պրակտիկան խրախուսելու ջանքերն ուղղված են նպաստելու դատական որոշումների արդյունավետության բարձրացմանը և հզորացնելու փաստաբանների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` դատարանին ներկայացնելու արժեքավոր իրավական փաստարկներ` ներառյալ երրորդ կողմի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով ավագ օգնական Գայանե Տեր-Ստեփանյանին` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5407, բջջ.` (091) 012603: