ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն աջակցում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների բացմանը Հայաստանի մարզերում
Վանաձոր, 6 հունիսի, 2012թ., - Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանում վեց մարզային գրասենյակներից մեկի` Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը:
«Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար և կաջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը», _ ասաց Դեսպան Սորոկինը նշելով, որ այդ շատ կարևոր է հատկապես ընտրությունների շրջանում:
Դեսպան Հրիսթեան, իր հերթին, նշեց. «Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրությունների ընթացքում երաշխավորելուն զուգահեռ` մարզային վեց գրասենյակները հանդես են գալու, որպես Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնական գրասենյակի` մարդու իրավունքների "ներկայացուցչական գրասենյակներ"»:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ողջունեց մասնակիցներին. «Դրական եմ գնահատում մարզային գրասենյակների ստեղծումը: Ուրախ եմ, որ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում գործում են Մարդու իրավունքների պաշտպանի մարզային վեց գրասենյակներ: Միաժամանակ մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մարզային գրասենյակներին ֆինանսապես կօժանդակի նաև մեր պետությունը»:
Միջոցառմանը ներկա էին նաև մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Այսպիսի տարածքային գրասենյակներ արդեն երկու ամիս է` բացվել և գործում են հանրապետության հինգ այլ մարզկենտրոններում` Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում և Կապանում: Յուրաքանչյուր գրասենյակ ունի երեք աշխատակից, որոնցից երկուսն իրավաբաններ են, իսկ երրորդը՝ համակարգում է գրասենյակի աշխատանքը:
Մարզային գրասենյակների հիմնադրումը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների` միջազգային ստանդարտներին համապատասխան կատարելագործմանը, որ իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:
Մարզային գրասենյակների հասցեները`
Լոռու մարզ
Ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչ 54ա/1
հեռ.` (093)-75-63-85
Շիրակի մարզ
ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան փող., 44շ., 46բն.
հեռ.` (0 312) 41 981
Գեղարքունիքի մարզ
ք.Գավառ, Ազատության 17/2
հեռ.` (0 264) 30 116
Վայոց Ձորի մարզ
ք. Եղեգնաձոր
Վայքի փող., թիվ 5
հեռ.` (093)-22-11-44
Սյունիքի մարզ
ք. Կապան, Մելիք Ստեփանյան 6
հեռ.` (093)-88-71-71
Տավուշի մարզ
ք. Իջևան, Երևանյան փողոց 156
հեռ.` (077)-71-30-08
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին` հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:.