ԵԱՀԿ հայտարարում է Հայաստանում քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում հայտերի ներկայացման մասին
ԵՐԵՎԱՆ, 10-ը ապրիլի, 2012 – ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօր հայտարարեց քաղաքացիական հասարակության նախագծերի առաջարկների ներկայացման մասին` հասցեագրված շրջակա միջավայրի և անվտանգության մարտահրավերներին, որպես Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) ծրագրի մաս:
ՔԳԱՇՄ ծրագիրը Շրջակա միջավայր և անվտանգություն նախաձեռնության մասն է, որը ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնապահպանապան ծրագրի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի համատեղ ծրագիրն է` ՆԱՏՕ գործակցային անդամակցությամբ:
Բնական պաշարների կայուն կառավարումը, պայքարը հողի դեգրադացման դեմ, բնական և արհեստածին աղետները, վնասակար թափոնները և թունաքիմիկատների կառավարումը, էներգետիկան, կլիմայի փոփոխությունը, հանքարդյունաբերությունը, կայուն տրանսպորտային համակարգը և էկոկրթությունը ՔԳԱՇՄ ծրագրում ընդգրկված ոլորտներից են:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները վերոնշյալ ոլորտներին վերաբերող առաջարկները կարող են ներկայացնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Տնտեսական և բնապահպանական բաժին` հետևյալ հասցեով. 0012, ք. Երևան, Սունդուկյան 64/1, հեռ. 010 229610, կամ էլեկտրոնային տարբերակով` CASE-AM@osce.org, մինչև 2012 թվականի մայիսի 25-ը:
Փոքր դրամաշնորհների ծրագրի հայտարարության, հայեցակարգային փաստաթղթի ձևաչափի, ծրագրին դիմելու ընթացակարգի վերաբերյալ այլ մանրամասների համար այցելեք (//www.osce.org/yerevan/89536) կայքը: