ԵԱՀԿ գրասենյակը և Երևանի պետական համալսարանը ստորագրեցին գործակցության համաձայնագիր

2012թ. մարտի 2-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր Երևանի պետական համալսարանում Կայուն զարգազման կենտրոն հիմնադրելու վերաբերյալ:
Կենտրոնը կաջակցի Հայաստանում կայուն զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի հռչագրերի ներդրմանն ու կիրառմանը` դասընթացների, կլոր սեղանների միջոցով և ծառայելով որպես գիտնականների աշխատանքին աջակցող ռեսուրս կենտրոն: Կենտրոնի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության և գիտական համայնքի ակտիվ մասնակցությունը Շրջակա միջավայրի և Զարգացման մասին ՄԱԿ-ի Ռիո հռչակագրում նշված սկզբունքների խթանման գործում:
Ըստ համաձայնագրի, կենտրոնից անվճար կարող են օգտվել անհատներ, հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաև հիմնադրել գրադարան և վեբ կայք: