Ռեսուրսներ
Թրաֆիքինգի դեմ պայքարի ուսումնական ձեռնարկ իրավապահ մարմինների համար
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի համապարփակ ուսումնական ձեռնարկ իրավապահ մարմինների համար: Նախատեսված է դատախազների, ոստիկանների, դատավորների, սահմանապահների և աշխատանքային տեսուչների վերապատրաստման համար: Ձեռնարկը պատրաստվել է չորս տեղի փորձագետների կողմից՝ բազմամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: