ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ` անդրադարձ կիբեր անվտանգությանը Հայաստանում
Կիբեր անվտանգությունն ու կիբեր հանցավորությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի Ոստիկանության` ս.թ. դեկտեմբերի 8-ին համատեղ կազմակերպած համաժողովի գլխավոր թեման էր: Միջոցառման ընթացքում քննարկվեցին Հայաստանում կիբեր անվտանգության ներկայիս խնդիրները, կիբեր հանցավորության դեմ պայքարի միջազգային փորձը` հետամուտ խթանելու համագործակցությունը մասնավոր սեկտորի, իրավաապահ մարմինների, ինչպես նաև միջազգային հանրության միջև:
Իրավապահ մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները քննարկեցին կիբեր հանցավորության դեմ պայքարի օրենսդրական դաշտը, Համակարգչային արագ րձագանքման թիմերի, համակարգչային փորձագիտության, համացանցում երեխաների շահագործման դեմ պայքարի հետ կապված կիբեր հանցավորության խնդիրներ, մտավոր սեփականության ոլորտում հանցավորությունը և տեղեկատվական անվտանգության ոլորտի այլ մարտահրավերներ:
<< Կիբեր անվտանգության տեխնիկական ու հանցավորության մարտահրավերներին անդրադառնալուց բացի` կարևոր է նաև գտնել լավագույն եզրեր` համատեղելու համացանցում անօրինական վարքագծի դիտորդումն ու հետախուզությունը` ինտերնետ համացանցում խոսքի ազատության ու տեղեկատվության մատչելիության հետ>>, _ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան. _ <<Դա ակնկալում է իրավապահ մարմինների գործողությունների թափանցիկություն, ինչպես նաև համագործակցություն մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության հետ, որն էլ մենք փորձում ենք խրախուսել այսօրվա միջոցառման շրջանակներում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցել է կառավարությանը` կիբեր հանցավորության դեմ պայքարում և կշարունակի աջակցությունն այդ ջանքերին>>:
ՀՀ Ոոստիկանության, Ազգային Անվտանգության Ծառայության, ՏՏ հանրության ներկայացուցիչները նույնպես դիտարկեցին կիբեր հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը սերտացնելու հեռանկարները:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով ավագ օգնական Գայանե Տեր-Ստեփանյանին հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 22 96 10/ 11/12/13/14 . նրք. 5407, բջջային` (091) 012603: