ԵԱՀԿ-ն խթանում է հասարակական կարգի պահպանման ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի 2011թ. – ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակաված ոստիկանության գործողությունների, ուժի գործադրման և բանակցություններ վարելու ռազմավարության վերաբերյալ երկու ուղեցույցները ներկայացվեցին այսօր Երևանում:
“Չափազանց կարևոր է, որպեսզի պետությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրի`երաշխավորելու ուժի կիրառումը լինի օրենքի սահմաններում և խիստ համաչափության մեջ”, նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան: “Ոչ պատշաճ և անհամաչափ ուժի կիրառումը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման, այլ նաև հանրության կողմից վստահության կորստի, որն անմիջականորեն կանդրադառնա արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցելու կարողության վրա”:
Հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ուղեցույցը ուրվագծում է ընդհանուր այն սկզբունքները և մարտավարությունը, որ պետք է կիրառվի ազգային օրենսդրության սահմաններում: Այն նաև ներկայացնում է միջազգային գործիքները և քննարկում ժամանակակից օրենքի պահպանման գործողությունների առանձնահատկությունները:
Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու վերաբերյալ ուղեցույցը ներկայացնում է կիրառման համար դյուրին մոտեցում, ուղեկցվում գործնական օրինակներով, որոնք կօգնեն ապահովել հաղորդակուցթյան արդյունավետությունը թե’ ինքնաբուխ և թե’ նախատեսված միջոցառումների ժամանակ:
Երկու հրատարակություններն էլ մշակվել են ԵԱՀԿ փորձագետի կողմից` Հայաստանում ոստիկանության համապարփակ բարեփոխումներին աջակցելու ԵԱՀԿ գործունեության շրջանակում:
“Հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ուղեցույց”-ի էլեկտրոնային անգլերեն և հայերեն տարբերակները տեղադրված են այստեղ.
“Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու վերաբերյալ ուղեցույց”-ի էլեկտրոնային անգլերեն և հայերեն տարբերակները տեղադրված են այստեղ.
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին, հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389: