ԵԱՀԿ գրասենյակը աջակցում է Հայաստանի վճռաբեկ դատարանի որոշումների մեկնաբանությունների հրապարակմանը
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր 2011թ. - Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ լույս տեսած հրատարակություն, որը ներառում է ՀՀ վճռաբեկ դատարանի ընտրված որոշումների իրավական վերլուծություն և մեկնաբանություններ:
Հրապարակումն անդրադառնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված դեպքերին, որ քննարկվում են Հայաստանի վճռաբեկ դատարանում, որն էլ հանդիսանում է Հայաստանի բարձրագույն դատական ատյան` բացառությամբ սահմանադրական հարցերի վերաբերյալ: Այն պատրաստվել է Հայաստանի դատավորների միության և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` խթանելու դատական բարեփոխումները և ամրապնդելու դատական անկախությունն, ամբողջականությունն ու իրավասությունը:
<<Դատական ուժեղ համակարգը մարդկանց հիմնական նպատակների իրականացման և պետության սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման երաշխավորման միջոցներից է: Դատական անկախությունը, անաչառությունն ու արդյունավետությունը կարևոր են` երաշխավորելու իշխանությունների նկատմամբ հանրային վստահությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանը կենսական դերակատարում ունի օրենքի մեկնաբանության և իրավակիրառ պրակտիկայի համակցման գործում` այդմ երաշխավորելով հավասար վերաբերմունք և որոշումների իրավաչափություն>>, _ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
Վիճահարույց քրեական գործերի վերաբերյալ երեսուն որոշումների մանրամասն վերլուծության հրապարակումը տրամադրվելու է դատավորներին և իրավաբաններին, ինչպես նաև մատչելի կլինի լայն հասարակության համար: Ակնկալվում է, որ վճռաբեկ դատարան ներկայացվող դիմումների քանակը կնվազի, քանի որ իրավաբաններն ու անհատները ավելի լավ տեղեկացված կլինեն անցյալում նման որոշումների վերաբերյալ:
Մոտ վաթսուն ներկայացուցիչ Հայաստանի դատական համակարգից, պետական հաստատություններից, միջազգային կազմակերպություններից, դատախազներ, փաստաբաններ, գիտնականներ, դատապաշտպաններ և ուսանողներ մասնակցեցին հրատարակության շնորհանդեսին:
Հայաստանի դատավորների միության գործադիր տնօրեն պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը նշեց. «Առաջին անգամ է նման իրավական վերլուծություն կատարվում: Իրավաբանները, պաշտպանները և դատախազները հաճախ արտահայտում են տարբեր կարծիքներ նույն հարցի շուրջ, և անհրաժեշտություն կար ձևավորելու միասնական մոտեցում վճռաբեկ դատարանի կողմից: Այս բացատրական հրապարակումը կծառայի ոչ միայն դատավորների ու իրավաբանների կարիքներին, այլ նաև հասարակության լայն շրջանակների:
Հրապարակման էլեկտրոնային տարբերակը տեղադրված է`: