Տաջիկստանի պաշտոնյաները ուսումնասիրում են վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման հայկական փորձը
Մոտ տասնչորս Տաջիկստանի պետական պաշտոնյա ս.թ. հունիսի 20 – 24-ը Հայաստան կատարած այցի շրջանակներում ծանոթանացան վերականգնվող էներգետիկայի ներուժը զարգացնելու Հայաստանի քաղաքականության գերակայությունների մշակման փորձին, ինչպես նաև օրենսդիր ու ինստիտուցիոնալ շրջանակներին: Այցը կազմակերպել էին Տաջիկստանում և Երևանում ԵԱՀԿ գրասենյակները:
Ճանաչողական այցի մասնակիցների կազմում էին Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը նշեց. «Տնտեսական զարգացումը և համագործակցությունը ԵԱՀԿ տեսանկյունից անվտանգության և կայունության ապահովման խթաններից է: Այս համատեքստում ԵԱՀԿ-ն նպաստում է մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանն ու լավագույն փորձի փոխանակմանը: Հայաստանը հաջողություն է ունեցել փոքր հիդրոէնէրգետիկայի զաևգացման գործում, և ես հուսով եմ, որ այս ճանաչողական այցը օգտակար կլինի Տաջիկստանի համար»:
Այցի ընթացքում մասնակիցները հանդիպեցին պետական պաշտոնյաների, կարգավորող անկախ հանձնաժողովի, հետազոտական և զարգացման հաստատությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին վերականգնվող էներգետիկայի քաղաքականության, մասնավոր ներդրումների ներգրավման, սակագնային քաղաքականության և ՀԷԿ ներուժի գնահատման մեթոդների հարցերը:
Տաջիկստանի ներկայացուցիչները նաև տեղեկացան Հայաստանի Մաքուր զարգացման մեխանիզմի կիրառման մասին /Կիոտոյի արձանագրության շրջանակներում/, որը թույլ է տալիս երկրներին վաստակել և վաճառել արտանետումների կրճատման հավաստագրված միավորներ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է Հայաստանի ներգրավմանը այդ մեխանիզմում: