ԵԱՀԿ-ն խթանում է հավաքների ազատությունը Հայաստանում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի` ս.թ. հունիսի 20-22 կազմակերպած հավաքների ազատության թեմայի շուրջ երեք սեմինարներին մասնակցեցին մոտ հիսուն ներկայացուցիչներ քաղաքական կուսակցություններից, քաղաքապետարաններից և դատավորներ:
Աշխատանքային սեմինարների ընթացքում մասնակիցները տեղեկացան հանրահավաքների մասին վերջերս ընդունված օրենքին` հետամուտ խթանելու լավագույն փորձը և համապատասխանությունը օրենքին: Օրենքի հարգումը մասնավորապես կարևոր է Հայաստանում առաջիկա 2012 – 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների հեռանկարում:
Օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ` մասնակիցները քննարկեցին հակասական իրավիճակները և հնարավոր լուծումները, դրանցում ներգրավված կողմերի դերը և իրավունքները: Սեմինարները նաև անդրադարձան ոլորտում միջազգային չափանիշներին, լավագույն փորձին, խնդիրներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին գործերին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ուշադիր հետևում է Հայաստանում հավաքների ազատությանն առնչվող զարգացումներին և դիտորդում ազատության իրագործման ընթացքը: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մի քանի անգամ ներկայացրել են իրենց փորձագիտական կարծիքը հավաքների ազատության օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայիս օրենքը ընդունվել է ս.թ. ապրիլին: