ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ hայ ուսանողները բանավիճում են քաղաքական հարցերի շուրջ
2016 թվականի դեկտեմբերի 3-ին Գավառից, Վանաձորից, Գյումրիից, Գորիսից, Կապանից, Իջևանից և Երևանից ուսանողներ էին հավաքվել մայրաքաղաքում՝ համալսարանական բանավեճի ակումբների հանրապետական մրցաշարին մասնակցելու նպատակով, որը կազմակերպվել էր Ջինիշյան hիշատակի hիմնադրամի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Հայաստանում առաջիկա ընտրություններն ի նկատի ունենալով, բանավեճերը կենտրոնացած էին բազմաթիվ քաղաքական կուսակցությունների կողմից բարձրացված ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիների՝ համապետական քվեարկությանը մասնակցության հետ կապված խնդիրների վրա:
Նախքան մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար մայրաքաղաք ժամանելը, մասնակիցները մի շարք միջհամալսարանական բանավեճեր են անցկացրել, որպեսզի որոշեն հաղթող թիմին, որը կներկայացնի իրենց մարզը Երևանում: Մրցույթը սովորաբար գնահատում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, հետազոտողներից և անկախ փորձագետներից կազմված ժյուրին:
«ԵԱՀԿ նախկին ու ներկա Նախագահություններն ընդգծել են երիտասարդների ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Դեյվիդ Գուլլետտը: «Բանավիճելը ոչ միայն սովորեցնում է տեսակետ արտահայտել, այլև լսել մյուսների փաստարկները: Այս մոտեցումն օգնում է խթանել կարծիքների փոխադարձ հարգանքը: Մեր աշխատանքի մեջ սա կառուցողական երկխոսության և կոնսենսուսին ուղղված շարունակական ներգրավվածության կարևոր մաս է»:
Բանավեճի ակումբները մի քանի հայկական համալսարաններում ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից և նպատակ ունեն խթանելու համալսարանական ուսանողների քաղաքացիական ներգրավվածությունը: