ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մրցանակներ է շնորհում Հայաստանում լավագույն կին գործարարաներին
2016թ. հունիսի 29-ին Երևանում կայացավ ամենամյա Լավագույն կին գործարար 2016 մրցանակաբաշխությունը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Մրցանակաբաշխության նպատակն է ոգեշնչել տնտեսական զարգացման ոլորտում կին գործարարների ստեղծարարությունը և լուսաբանել նրանց նվաճումները:
Մրցանակաբաշխությունը, որին այս տարի ներկայացվել էր 140 հայտ, կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (SME DNC) հետ սերտ համագործակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մրցանակ շնորհեց Կանանց ռեսուրս-կենտրոնների ցանցին (WINNET Հայաստան)՝ Հայաստանի Սյունիքի մարզում ձեռագործ հմտությունների զարգացմանը և կանանց հնարավորությունների ընդլայնմանը հետամուտ իրենց ծրագրի համար: Գրասենյակը նաև մրցանակ շնորհեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությանը՝ մրգերի ու բույսերի արևային չորանոցման տեխնոլոգիաները կիրառելու միջոցով կին ֆերմերների գործարարության հմտությունները և եկամուտ ապահովելու կարողությունները կատարելագործելուն ուղղված ծրագրի իրականացման համար:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան պարգևատրեց 12 կին գործարարների հետևյալ անվանակարգերում՝ լավագույն գործատու, նորարար գործարար, լավագույն ապրանքանիշ, երիտասարդ գործարար, սկսնակ և արտահանող գործարար: Յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել էին երկու հաղթողներ՝ մեկը՝ Երևան քաղաքից, մյուսը՝ Հայաստանի մարզերից:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը միջազգային գործընկերների հետ միասին պարգևատրեց տեղի գործընկերներին, որոնք ծրագրային գործունեության միջոցով խթանում են լավագույն և նորարական փորձը:
Պաշտոնական պարգևատրման արարողությանը հաջորդեց քննարկում՝ Հայաստանում կանանց գործարարության զարգացման խնդիրների վերաբերյալ:
Միջոցառման կազմակերպման ֆինանսական աջակիցներից էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: