ԵԱՀԿ աջակցությամբ աշխատաժողով՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների նոր շուկաների հեռանկարների թեմայով
2015թ.-ի դեկտեմբերի 21-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազամեկերպեցին ազգային խորհրդաժողով՝ Հայաստանում արտադրվող գուղատնտեսական մթերքի շուկաների ընդլայնման և նոր շուկաների հայտնաբերման թեմայով:
Աշխատաժողովին մասնակցեցին պետական հաստատությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև գործարար համայնքի քառասուն ներկայացուցիչ՝ քննարկելու առկա մարտահրավերներն ու ներկայացնելու առաջարկություններ արտահանման և ներմուծման ոլորտներում հավասարակշռություն ձեռքբերման և կայուն շուկայական տնտեսություն ձևավորման ուղղությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորեցին արտահանման համար նախատեսված հայրենական արտադրության գյուղատնտեսական ապրանքների և հնարավոր նոր շուկաների ձեռքբերման վերաբերյալ՝ «Տտնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնի» ՀԿ կողմից իրականացված հետազոտության արդյունքները:
Հետազոտությունը, որ իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, ընդհանուր անդրադարձ է կատարում գյուղատնտեսության ոլորտում ներկայիս իրավիճակին, գյուղմթերքնի արտադրության և արտահանման հնարավորություններին: Հետազոտությունը նաև ներառում է մանրամասն վերլուծություն հայրենական արտադրության արտաքին հնարավոր շուկաներ՝ Վրաստան, Եվրոպական Միություն, Եվրասիական տնտեսական միություն արտահանման փաստաթղթաբանության և այլ պահանջների վերաբերյալ:
Ուսումնասիրությունը ներառում է մի շարք առաջարկություններ, թե ինչպես հայ ֆերմերային տնտեսություններըը կարող են ավելի արդյունավետ պլանավորել և արտահանել իրենց արտադրությունը:
Աշխատաժողովը մաս է կազմում մի ծրագրի, որի շրջանակներում դեկտեմբերի 16-ին կազմակերվել է քննարկումներ գոյություն ունեցող իրավական դաշտի, շուկայական հնարավորությունների և Հայաստանի՝ նոր տնտեսական միության մեջ ինտերգրման վերաբերյալ: Նմանատիպ խորհրդակցություն է կազմակերպվել նաև դեկտեմբերի 15-ին, որի շրջանակներում ներկայացվել է փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վիճակագրական վերլուծության նոր մեթոդաբանությունը:
Նշված երկու միջոցառումներն էլ կազմակերպվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ: