Հայաստանում քրեակատարողական ծառայողների համար ԵԱՀԿ աշխատաժողովն ընդգծում է դատապարտյալներին սոցիալական օգնության տրամադրման կարևորությունը
ԾԱՂԿԱՁՈՐ, Հայաստան, 27 նոյեմբերի 2015թ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանի արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հետ համատեղ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով քրեակատարողական ծառայողների համար՝ դատապարտյալներին սոցիալական օգնության տրամադրման և վերականողական աշխատանքների բարելավման նպատակով:
Աշխատաժողովի ընթացքում քրեակատարողական վարչության և քրեակատարողական հիմնարկների 25 ծառայողներ ընդլայնեցին իրենց գիտելիքները սոցիալական աշխատանքի հիմնարար սկզբունքների և ուղենիշների, ինչպես նաև էթիկայի կանոնների և աշխատանքային մեթոդների մասին՝ դատապարտյալների վերականգմանն ու հասարակական վերաինտեգրմանը հետամուտ: Մասնակիցները նաև քննարկեցին ինչպես պատրաստել դատապարտյալներին հասարակություն վերաինտեգմանը:
Աշխատաժողովն անդրադարձավ պատժի կրման պլաններին և համապատասխան ազատման նախապատրաստման ծրագրերին՝ ընդգրկելով ոլորտներ, ինչպիսիք են դեպքի վարում, ճգնաժամային միջամտություն, անհատական և ընտանեկան խորհրդատվություն, բանակցություններ և մեդիացիա, ինչպես նաև ազատման նախապատրաստման ծրագրեր:.
«Քրեական արդարադատության համակարգի արդյունավետությունը կարևոր նախադրյալ է հասարակության անվտանգության համար», - ասաց ԵԱՀԿ մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան. «Այս նպատակին հասնելու համար հստակ մեթոդաբանություն և գործիքներ պետք է կիրառվեն: Սույն աշխատաժողովը որպես քրեակատարողական վարչության հետ համատեղ նախաձեռնության մաս՝նպատակ ունի ապահովելու այս գործիքների հետագա կատարելագործումը»:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի տեղակալ Մարինե Գասպարյանն ընդգծեց աշխատաժողովի կարևորությունը՝ կարծիքների և փորձի փոխամակման, համակարգում առկա թերություններն ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ առաջարկելու տեսանկյունից:
Մասնակիցները փոխանակեցին աշխատանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիմագրավելու փորձը և ընդգծեցին քրեակատարողական հիմնարկների դերը վերականգնողական արդարադատության համակարգում:
Նմանատիպ աշխատաժողով կկազմակերպվի դեկտեմբերի 4-5-ը Քրեակատարողական վարչության կողմից ընտրված քրեակատարողական ծառայողների մեկ այլ խմբի համար:
Միջոցառումը մաս է ծրագրի, որի նպատակն է աջակցել քրեակատարողական համակարգի բարեփոխումներին՝ մարդու իրավունքների չափորոշիչներին համապատասխան: