ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քննարկում՝ համայնքային ոստիկանության մարտահրավերների և զարգացման շուրջ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությամբ 2015թ. նոյեմբերի 2-3-ին Ծաղկաձորում կազմակերպել էր քննարկում՝ ամփոփելու համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված երկամյա ծրագիրը, որն իրականացվել է «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից:
Միջոցառմանը մասնակցեցին ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները, քոլեջի սաները, ովքեր ներգրավված էին վերապատրաստման դասընթացներում և համայնքային ոստիկանության աշխատակիցները՝ շուրջ 45 մասնակիցներ, ովքեր քննարկեցին ծրագրի հիմնական արդյունքները և իրականացման ընթացքում ծագած մարտահրավերները: Մասնակիցները նաև փոխանակեցին կարծիքներ Հայաստանում համայնքային ոստիկանության հեռանկարների վերաբերյալ և ներգրավվեցին աշխատանքային սեմինարում՝ համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ:
Միջոցառմանը նախորդող վերապատրաստման դասընթացի շրջանակներում Ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ուսանողներեր, ովքեր հաջորդ տարի կծառայեն որպես համայնքային ոստիկաններ, ընդլայնեցին տեսական և գործնական գիտելիքենրը համայնքային ոստիկանության տարբեր ասպեկտների մասին՝ այդ թվում Քաղաքացիների խորհրդատվական խմբի գործունեության մեջ ներգրավման:
Քննարկման ընթացքում բարձրացված հարցերն ու առաջարկությունները հաշվի են առնվելու գրասենյակի՝ համայնքային ոստիկանության ոլորտում հաջորդ տարվա ծրագրային գործունեությունը մշակելիս: