Events
Դատախաղ-մրցույթ
Երբ
30 Մայիսի 2015 (Ամբողջ օրը)
Որտեղ
Չարենցավան՝ Կոտայք
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ, Վճռաբեկ դատարան
Եղվարդի և Չարենցավանի ավագ դպրոցի աշակերտների երկու 5-հոգանոց թիմ կմասնակցեն դատավարության նմանակման խաղին հորինված քրեական գործի վարույթում: Նախքան մրցույթը մասնակիցներին ծանոթացրել են քրեական օրենսդրության և վարույթների առանձնահատկություններին: Դատախաղը տեղի կունենա Չարենցավանի առաջին ատյանի դատարանում՝ տեղի դատավորի, ինչպես նաև դատական դեպարտամենտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հաղթող թիմը կիսաեզրափակիչում կմրցակցի մարզային թիմերի հետ: