Մոդել ԵԱՀԿ համաժողովը Երևանում խթանում է հայ երիտասարդության ակտիվությունը
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 20, 2014 թ. – Պետությունների միջև լարվածության նվազեցման միջնորդումը, տարածքային վեճերի շուրջ բանակցություննեը և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը այս տարվա Մոդել ԵԱՀԿ համաժողովի քննարկման թեմաներից են: Վերջինս անցկացվում է Երևանում ս.թ. նոյեմբերի 20 և 21-ին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հյուրընկալվող համաժողովին մասնակցում են Հայաստանի մոտ 60 երիտասարդներ, որոնք կրկնօրինակում են ԵԱՀԿ հիմնական որոշում ընդունող մարմին՝ Մշտական խորհուրդը:
«Երիտասարդների ներգրավումը ԵԱՀԿ գործունեության մեջ ԵԱՀԿ առաջնահերթություններից է: Մեր փորձը ցույց է տալիս, որ Մոդել ԵԱՀԿ-ն երիտասարդներին ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերին ներգրավվման լավագույն տարբերակ է, բացատրելու հիմնական արժեքները գործնական վարժությունների միջոցով, ինչպես նաև տեղեկացնելու կազմակերպության յուրօրինակության և գործունեության մասին իբրև անվտանգության հարցերով զբաղվող կառույց», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Այս վարժության նպատակն է հզորացնել երիտասարդներին՝ ընձեռնելով նրանց հնարավորություն կապեր հաստատել միմյանց միջև: Շատերը դառնում են ընկերներ և համախմբում են իրենց ջանքերը զանազան քաղաքացիական նախաձեռնությունների շուրջ»:
Համաժողովի մասնակիցները, որոնք հանդես են գալու «ԵԱՀԿ դեսպանների» դերում, կառնչվեն հորինված սցենարի և իրավիճակների հետ, որտեղ նրանք խրախուսվելու են գտնել այն բանակցային ձևաչափը և խնդրի լուծումը, որ կբավարարի բոլորի շահերը:
Ռուս-հայկական սլավոնական համալսարանի շրջանավարտ Դավիթ Գալստյանը նշեց. «Ես մեծ փորձ ունեմ մասնակցելու Մոդել ԵԱՀԿ համաժողովին, ներկայացնելու տարբեր պետություններ. այս նախաձեռնությունը տալիս է ինձ հնարավորություն բացահայտելու ԵԱՀԿ մեխանիզմների նոր կողմեր:
Միջոցառմանը դիմած 140 երիտասարդներից ԵԱՀԿ գրասենյակը ընտրել է միայն 60 ներկայացուցիչ: Որպեսզի մասնակիցներն ավելի արդյունավետ նախապատրաստվեն միջոցառմանը, ԵԱՀԿ-ն կազմակերպել էր գործնական դասընթացներ բանակցությունների, հրապարակային խոսքի, միջազգային հարաբերությունների թեմայով, ինչպես նաև սեմինարներ ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական ուղղության վերաբերյալ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է Մոդել ԵԱՀԿ համաժողովներ 2008թ.-ից: