Events
Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու մասին զեկույցի շնորհանդես
Երբ
16 Հոկտեմբերի 2014 (Ամբողջ օրը)
Որտեղ
Երևան, Հայաստան
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է զեկույցի շնորհանդես, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի պատրաստվածությունը թվային հեռարձակման անցնելուն, որ տեղի կունենա 2015թ: Ուսումնասիրությունը վերլուծում է ՀՀ կառավարության թվային հեռարձակմանն անցնելու գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը և ներկայացնում առաջարկություններ. վերջինս ընդունվել է 2011թ և թարմացվել 2014թ փետրվարին: Հայաստանի պետական ատյանների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչները կքննարկեն զեկույցի արդյունքները: Զեկույցը պատրաստվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: