ԵԱՀԿ գրասենյակը վերապատրաստում է լրատվամիջոցներին Հայաստանում քրեակատարողական համակարգի լուսաբանման վերաբերյալ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում Հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ 2014թ. հոկտեմբերի 11-ին և 12-ին Ծաղկաձորում անցկացրեց աշխատաժողով քրեակատորաղական համակարգի լուսաբանման սկզբունքների վերաբերյալ:
Շուրջ 15 լրագրողներ և օպերատորներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից քննարկեցին ազատազրկված անձանց վերաբերող դեպքերի և խնդիրների ճշգրիտ լուսաբանման կանոնները: Հատուկ ուշադրության արժանացավ լրագրողական վարքականոնը՝ անչափահասների և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ նյութերի պատրաստման ընթացքում:
Տեղացի փորձագետները ներկայացրեցին մարդու իրավունքների հասկացությունը, խտրականության և խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ ազգային օրենսդրությունը, միջազգային նորմերն ու լավագույն փորձը: Պատշաճ քննարկվեց նաև ազատազրկվածների հետ վարվեցողության նվազագույն կանոնները:
Աշխատաժողովը քրեակատարողական բարեփոխումների աջակցությանը և քրեակատարողական համակարգը լուսաբանելու և խնդիրները վերհանելու գործում լրատվամիջոցների կարողությունների բարձրացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերի մի մասն է: