Events
Տեղեկատվական անվտանգությունն ու իրավունքը համացանցում
Երբ
27 Սեպտեմբերի 2014 (Ամբողջ օրը) - 28 Սեպտեմբերի 2014 (Ամբողջ օրը)
Որտեղ
Աղվերան, Կոտայքի մարզ
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, "Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ
Ուսուցողական սեմինարը նախատեսված է Երևանի լրագրողների համար (թվով 20) և նպատակ ունի քննարկելու տեղեկատվական անվտանգության հարցերը և նոր մեդիա տեխնոլոգիաների օգտագործումը մասնագիտական լրագրության մեջ: Մասնակիցները կքննարկեն կիբերտարածության իրավական կարգավորման, համացանցում հաղորդվելու էթիկական չափանիշների, մեդիա կոնվերգենցիայի վերաբերյալ հարցերը: Այն նաև կօժտի մասնակիցներին նոր մեդիա գործիքները ավելի արդյունավետ օգտագործելու հմտություններով: