Բանակցությունների և հաղորդակցման վերաբերյալ դասընթաց ՀՀ ոստիկանության համար՝ ԵԱՀԿ աջակցությամբ
2014թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի ոստիկանական վարչության տարածքային ստորաբաժանումների համայնքային ոստիկանության մոտ 140 ոստիկան ավարտեցին հաղորդակցման և բանակցությունններ վարելու հմտությունների վերաբերյալ դասընթաց, որը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:
Երկօրյա դասընթացները վարում էին Բանակցության երևանյան կենտրոնի փորձագետները (ԲԵԿ): Այն անդրադարձավ բանակցություններ վարելու, հաղորդակցման մեթոդների, հարաբերությունների և վստահության ձևավորման տեսական և գործնական մասերին:
Դասընթացի ծրագիրը մշակվել էր համայնքային ոստիկանության գործունեության լավագույն միջազգային փորձին համապատասխան: Հաշվի էին առնվել նաև Երևան քաղաքի համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ կատարված ուսումնասիրության այցերի արդյունքները: Դասընթացավարները խորհրդակցել էին ոստիկանների հետ՝ իրենց ամենօրյա գործունեության վերաբերյալ, ուսումնասիրել իրենց խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև քննարկել վերջին հինգ տարիների ընթացքում ոստիկանների ձեռքբերած փորձը:
ԵԱՀԿ գրասենյակը նաև աջակցել է «Հաղորդակցություն և բանակցություն» բրոշյուրի մշակմանն ու հրատարակմանը, որ ներառել էր դասընթացի համար նախատեսված նյութերը: Գրքույկը կտրամադրվի դասընթացներին մասնակցած ոստիկաններին՝ ապահովելու գիտելիքների և տեղեկատվության ավելի լայն տարածում: