Events
ՀՀ սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումներ
Երբ
29 Մայիսի 2014 (Ամբողջ օրը)
Որտեղ
Երևան, Հայաստան
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագիր, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
Քննարկումների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը և խթանել առավել ընդգրկուն մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում: Քննարկմանը կներկայացվեն և կքննարկվեն սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի դրույթները, որոնք առնչվում են դատական իշխանության հետ: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանը, Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դատական համակարգի, քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փաստաբաններ: