Ռեսուրսներ
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեկնաբանություններ / Հատոր 2
Այս հրատարակությունը շարունակությունն է նախորդ համանուն գրքի: Գրքում տեղ են գտել քրեական օրենսդրության հետ առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ վերլուծություններ և մեկնաբանություններ: Այն երաշխավորված է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից: Գիրքը պատրաստվել է ՀՀ դատավորների միության կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: