ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինվորական ծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն
Զորակոչի ընթացակարգի և զինվորական ծառայության առանձնահատկություննե-րի վերաբերյալ անվճար մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունն այժմ տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին:
Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թ. մարտի 1-ին և կիրականացվի մինչև ս.թ. նոյեմբերը, միտված է զինվորական ծառայության յուրաքանչյուր փուլի իրավական ասպեկտների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ տրամադրելով ապագա և ներկա զինծառայողներին և նրանց ծնողներին ամբողջական իրավաբանական խորհրդատվություն զորակոչի, զինծառայության և հետզորակոչային հարցերի վերաբերյալ:
Իրավաբանական խորհրդատվությունը կտրամադրվի Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում, որը գտնվում է Մոսկովյան 37, բն. 14 հասցեում (Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հարևանությամբ): Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, նախապես պետք է զանգահարեն 583804 հեռախոսահամարով՝ հանդիպում նշանակելու համար: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-ից մինչև 17.00-ը:
Ծրագիրն իրականցվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության 2014թ.-ի համագործակցության պլանի շրջանակներում: