ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինար՝ Հայաստանում փոքր հիդրոէներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ
2014թ.-ի փետրվարի 20-ին Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի ընթացքում լուսաբանվեցին այն միջոցառումները, որոնք Հայաստանը կարող է նախաձեռնել հիդրոէլեկտրակայանների ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու համար:
Սեմինարի ըմթացքում քննարկվեց ներկայում Հայսատանի հիդրոէլեկտրակայանների պայմանները և այն գործողությունները, որոնք կարելի է ձեռնարկել երկրի ջրային պաշարներից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալու համար:
Նորվեգական խորհրդատվական <<Նորսկ Էներջի>> ընկերության փորձագետ Էնդրե Օտտոսենը ներկայացրեց Հայաստանի ներկայում փոքր հիդրոեներգետիկ հատվածի՝ բնապահպանական և հասարակական կենսունակության և անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները և իր փոձը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին հետագա քաղաքականության ուղենիշները և նշեցին երկրի հիդրոէներգետիկ հատվածի հետ կապված բնապահպանական խնդիրները: Իրենց հեռանկարներով և փորձով կիսվեցին նաև Օրհուս կենտրոնները և իրենց գործարար մոտեցմամբ՝ ՓՀԷԿ-ի ասոցիացիայի ներկայացուցիչ սեփականատերերը:
<<Հիդրէներգետիկա>> տեղի մասնավոր խորհրդատավական ընկերությունը ներկայացրեց վերլուծություն՝ ոլորտի և հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև <<Շրջակա միջավայրի և հասարակության վրա ազդեցության գնահատման աշխատանքային խմբի>> առաջարկները:
Հայաստանում ամերիկյան համալսարանի և <<Նորսկ Էներջի>>-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված սեմինարին մասնակցեցին բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ նախարարություններից, դիվանագիտական առաքելություններից, գործարար համայնքից և քաղաքացիական հասարակությունից: