Երևանի գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում
Վիեննա, 31 օգոստոսի 2017 թ․ -- ԵԱՀԿ-ն այսօր փակում է իր գրասենյակը Երևանում։
Կազմակերպությունը իր ներկայացուցչությունը Հայաստանում բացել էր 2000 թ․-ին։ Իր գործունեության ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և իր նվիրված աշխատակազմը խթանել են ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների կատարումը, իրականացրել հաջողակ գործունեություն և արժեքավոր ծրագրեր անվտանգության բոլոր երեք ԵԱՀԿ ուղղություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական և մարդու իրավունքների և ժողովրդավարության։ ԵԱՀԿ գործունեությունը Հայաստանում, ի թիվս այլոց, ներառել է ոստիկանության բարեփոխումներին աջակցելը, բնապահպանական ռեսուրսների արդյունավետ կառավարման խթանումը, գործարար գործունեության վրա ազդեցություն ունեցող ազգային կարգավորիչ շրջանակների բարելավմանը և արդարադատության համակարգի ու ընտրությունների կազմակերպման վրա ազդող բարեփոխումների ձևավորմանն ու իրականացմանը աջակցելը։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հետևում է 2016 թ․-ի Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության և 2017 թ․-ի Ավստրիայի ԵԱՀԿ նախագահության կողմից ամիսների ընթացքում ձեռնարկած ինտենսիվ ջանքերի և բանակցությունների ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև գրասենյակի մանդատը երկարացնելու վերաբերյալ համաձայնություն գտնելու ուղղությամբ։
Կազմակերպությունը ձգտում է շարունակել իր ներգրավվածությունը Հայաստանի հետ գործող ԵԱՀԿ պարտավորություններին համաձայն։