Ռեսուրսներ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2013 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը նամակ ուղղեց Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավարին` հայցելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծի (հետայսու`“Օրենսգրքի նախագիծ”) վերաբերյալ: Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը նամակը փոխանցեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որից հետո` մարտի 1-ին, տրամադրեց նաեւ Օրենսգրքի նախագծի ոչ պաշտոնական անգլերեն թարգմանությունը: Սույն եզրակացությունը տրամադրվում է` ի պատասխան Նախարարի վերոհիշյալ նամակին, քանի որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լիազորված է համապատասխան դիմումի հիման վրա աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ-ի մասնակից պետություններում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: