Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն աջակցում է տեղեկատվական վեճերի խորհրդի մասնագիտական կարծիքների ժողովածուի և կայքի ներկայացմանը

Դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) պաշտոնական կայքի և ՏՎԽ-ի կարծիքների ժողովածուի ներկայացումը: ՏՎԽ-ն արտադատական մարմին է,որը հրապարակում է խոսքի ազատության հետ կապված վեճերի վերաբերյալ կարծիքներ կամ հայտարարություններ և առաջարկում է այդ վեճերի լուծման արտադատական տարբերակներ:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Օրենքի գերակայություն

Դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) պաշտոնական կայքի և ՏՎԽ-ի կարծիքների ժողովածուի ներկայացումը: ՏՎԽ-ն արտադատական մարմին է,որը հրապարակում է խոսքի ազատության հետ կապված վեճերի վերաբերյալ կարծիքներ կամ հայտարարություններ և առաջարկում է այդ վեճերի լուծման արտադատական տարբերակներ: 

Կայքը և ժողովածուն ստեղծվել են Տեղեկատվության ազատության կենտրոնի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակներում:

www.idcarmenia.am կայքի  նպատակն է ոչ միայն ներկայացնել ՏՎԽ-ի կարծիքներն  և գործունեությունը, այլև ծառայել որպես օրենսդրության, ինչպես նաև խոսքի և տեղեկատվության ազատության վերաբերյալ տեղական և միջազգային դատական փորձի օգտակար և համապարփակ աղբյուր:  

Երկլեզու հրապարակումը (հայերեն և անգլերեն) ներառում է 2011 թ.  հիմնադրումից մինչ 2012 թ. հոկտեմբերը ՏՎԽ–ի հրապարակած 19 կարծիքները:

Կարծիքները ներկայացված են ըստ թեմատիկ դասակարգման: Դրանց թվում են` զրպարտության և վիրավորանքի սահմանումները, հանրային շահ, քաղաքական գործիչներ, փաստերի և գնահատողական դատողություններ, տեղեկատվության աղբյուրներ, ատելություն պարունակող խոսք, լրագրողական էթիկա և այլն:

Հրապարակումը նախատեսված է դատավորների, ԶԼՄ ներկայացուցիչների, իրավաբանների և այլ շահագրգիռ անձանց համար:

Հրապարակման էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել այստեղ. //www.osce.org/yerevan/98199


Read more on this topic

The OSCE bears no responsibility for the accuracy, legality or content of the external links provided.

Book

Information Disputes Council: Collection of Opinions

DateDate

Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան