Skip Links

News Item

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է քննարկում` Հայաստանում միգրացիոն վիճակագրական տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ

2011թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ միգրացիոն վիճակագրության ճշգրտման և թարմացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկում` նպաստելու միգրացիայի ավելի նպատակային կառավարմանը:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)

2011թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ միգրացիոն վիճակագրության ճշգրտման և թարմացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկում` նպաստելու միգրացիայի ավելի նպատակային կառավարմանը:

Միջոցառմանը մասնակցող հետազոտողները, սոցիոլոգներն ու ազգագրագետները դիտարկեցին միգրացիոն տեղեկատվության հավաքագրման բարելավման ուղիներն ու միգրացիայի վերաբերյալ առավել վստահելի տեղեկատվության աղբյուրները: Քննարկման թեմաներից էին  նաև` միգրացիայի ազդեցությունը տարբեր սոցիալական խմբերի վրա և միգրանտների պրոֆիլավորման հարցեր:

<<ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցել է Հայաստանի համապատասխան մարմինների` միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, միգրացիոն կառավարմանը վերաբերող փաստաթղթեր մշակելու  ջանքերին, անդրադարձել աշխատանքային միգրանտների և վերադարձողների խնդիրներին: Հուսով եմ` այս միջոցառումը նպաստեց ավելի վստահելի տեղեկատվություն ստանալու գործիքների կատարելագործմանը` միգրացիայի ավելի նպատակային կառավարման քաղաքականություն իրականացնելու նպատակով>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

Միգրացիոն պետական ծառայության, այլ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,  հետազոտողներ մասնակցեցին միջոցառմանը:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով ավագ օգնական Գայանե Տեր-Ստեփանյանին հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 22 96 10/ 11/12/13/14 . նրք. 5407, բջջային` (091) 012603:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան