Skip Links

News Item

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը և Երևանի քաղաքապետը քննարկում են կարգավորման համակարգի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 24 Փետրվարի 2011 - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն այսօր հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ` քննարկելու Հայաստանի կարգավորման քաղաքականության բարեփոխման նախաձեռնությունները:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Արդյունավետ կառավարում

ԵՐԵՎԱՆ, 24 Փետրվարի 2011 - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն այսօր հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի  հետ` քննարկելու Հայաստանի կարգավորման քաղաքականության բարեփոխման նախաձեռնությունները:

Քննարկման առանցքում էին ներկայիս կանոնակարգերը  և բարեփոխումների` գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների խթանման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցեց նաև  ԵԱՀԿ գրասենյակի կողմից վարձված փորձառու խորհրդատուն:

ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է պետության` կանոնակարգման համակարգի բարեփոխումների ջանքերին` բարձրացնելու վարչարարության թափանցիկությունը: Հանդիպման ընթացքում Կապինոսը ներկայացրեց գրասենյակի աջակցությունը, որ նաև ներառել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատում: Կարապետյանը ընդգծեց կարգավորման բարելավման կարևորությունը Երևանի գործարար սեկտորի համար: