Skip Links

News Item

Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա առթիվ Հայաստանում՝ ԵԱՀԿ աջակցությամբ անցկացվում են բնապահպանական իրազեկման միջոցառումներ

Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվան նվիրված միջոցառումների թվում էին 2016թ. սեպտեմբերի 15-17-ին կազմակերպված բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ, դասընթացներ և դպրոցականների համար ուսուցողական շրջագայություններ Խոսրովի պետական արգելոցում:..

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Բնապահպանական գործունեություն

Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվան նվիրված միջոցառումների թվում էին 2016թ. սեպտեմբերի 15-17-ին կազմակերպված բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ, դասընթացներ և դպրոցականների համար ուսուցողական շրջագայություններ Խոսրովի պետական ​​արգելոցում:

Միջոցառումը կազմակերպել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ,ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության երևանյան ներկայացուցչությունների հետ համագործակցությամբ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը նշեց. «ԵԱՀԿ գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի շրջանում բնապահպանական կրթությանը և քաղաքացիական հասարակության բնապահպանական  իրազեկվածությանը՝ նպաստելու բնապահպանական խնդիրների շուրջ արդյունավետ որոշումների կայացմանը»:

Խոսրովի պետական ​​արգելոցի շրջակայքի համայնքներից մոտ երկու հարյուր դպրոցականներ մասնակցեցին արշավներին և ընդլայնեցին իրենց գիտելիքները շրջակա միջավայրի պահպանության, բույսերի և կենդանիների էնդեմիկ և հազվագյուտ տեսակների մասին, ինչպես նաև ծանոթացան հատուկ պահպանվող տարածքներում բնության պաշտպանության  առանձնահատկություներին:

Օզոնային շերտի և այլ բնապահպանական խնդիրները սեպտեմբերի 16-ին կազմակերպված կլոր սեղան-քննարկման ուշադրության կենտրոնում էին, որին մասնակցեցին շուրջ քսանհինգ ներկայացուցիչ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից, բնապահպանական ՀԿ-ներից, միջազգային կազմակերպություններից, Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնից, Օզոնի ազգային կենտրոնից:

«Միջազգայնորեն ընդունված բնապահպանական օրերի հիշատակումը նպատակ ունի հասարակության ուշադրության կենտրոնում պահել շրջակա միջավայրին առնչվող խնդիրները», - ասաց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

 


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան