Skip Links

News Item

ԵԱՀԿ գրասենյակը համակարգիչներ է նվիրաբերում Երևանի համայնքային ոստիկանության հենակետերին

Համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շարունակական աջակցության շրջանակներում 2013թ. օգոստոսի 7-ին Երևանի համայնքային ոստիկանության հենակետերին նվիրաբերվեց տասնհինգ համակարգիչ:..

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

Համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շարունակական աջակցության շրջանակներում 2013թ. օգոստոսի 7-ին  Երևանի համայնքային ոստիկանության հենակետերին նվիրաբերվեց տասնհինգ համակարգիչ:

«ԵԱՀԿ-ն կարևորում է ժողովրդավարական ոստիկանության սկզբունքները, իսկ այդ սկզբունքներին խթանելու առավել արդյունավետ միջոցը համայնքային ոստիկանությունն է», — ասաց ԵԱՀԿ ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին: Նա բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության աշխատանքն ուղղված համայնքային ոստիկանության մեկնարկին՝ նշելով. «Վստահ եմ, որ հետագա զարգացումը կլինի նույնչափ հաջող»:

Համայնքային ոստիկանության մոդելը Երևանում մեկնարկեց 2012թ.-ի հունիսին և մինչև 2013թ. տարեվերջ կտարածվի նաև Հայաստանի մարզերում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ու կիրառմանը Հայաստանում` խթանելու ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի տարածումը երկրում:

Կուբնին ընդգծեց նաև մարդու իրավունքների չափանիշներին և ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ ոստիկանության կրթության և վերապատրաստման, համայնքային ոստիկանության և հասարակական կարգի պահպանության կարևորությունը: Երկրի իրավապահ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի, ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հետ հանդիպումների ընթացքում Կուբնին վերստին նշեց ԵԱՀԿ պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ՝ ոստիկանության ոլորտում ծրագրերի իրակացման ուղղությամբ:


 


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան

Gayane Ter-Stepanyan, OSCE Office in Yerevan

Senior Press and Public Information Assistant

OSCE Office in Yerevan

64/1 Sundukyan Street
0012
Yerevan
Armenia