Skip Links

News Item

Հայաստանի ոստիկանության աշխատակիցները ԵԱՀԿ աջակցությամբ վերապատրաստվում են ոստիկանական կրթության ոլորտում

Ոստիկանության ուսումնական հաստատությունների, ոստիկանության ուժերի ու պարեկային ծառայության 26 ներկայացուցիչներ դեկտեմբերի 3-ից 14-ը մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված չորսօրյա երկու դասընթացների:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

Ոստիկանության ուսումնական հաստատությունների, ոստիկանության ուժերի ու պարեկային ծառայության 26 ներկայացուցիչներ դեկտեմբերի 3-ից 14-ը մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված չորսօրյա երկու դասընթացների:

Միջազգային փորձագետի կողմից անցկացված դասընթացի նպատակն է բարելավել մասնակիցների հմտությունները ուսումնական ծրագրերի նախագծման, ուսուցման ինտերակտիվ մեթոդների օգտագործման և դասընթացների գնահատման վերաբերյալ:

Ի հավելումն, ոստիկանական կրթության ոլորտում ներգրավված ոստիկանության ղեկավարների համար անցկացվել են երկու սեմինարներ արդյունավետ օրակարգի մշակման և տարեկան պլանավորման, խորացված ուսուցման նպատակով  վարպետության դասերի օգտագործման և դասընթացի բովանդակության հաստատման մոտեցումների վերաբերյալ` ապահովելու չափանիշների պահպանումը:

Դասընթացի նպատակն է բարելավել Հայաստանում ոստիկանական դասընթացների և կրթության որակը:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան