Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման գրասենյակը /ԾԻԳ/ ս.թ. օգոստոսից կաջակցի մարզպետարանին մարզի տնտեսության դիվերսիֆիկացման և հանքարդյունաբերության հետ առնչվող տնտեսական անվտանգության ռիսկերի հաղթահարման գործում:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Տնտեսական գործունեություն

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման գրասենյակը /ԾԻԳ/ ս.թ. օգոստոսից կաջակցի մարզպետարանին մարզի տնտեսության դիվերսիֆիկացման և հանքարդյունաբերության հետ առնչվող տնտեսական անվտանգության ռիսկերի հաղթահարման գործում:

Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Սյունիքի մարզի տնտեսության գերիշխող ճյուղ` ներկայացնելով արդյունաբերական արտադրանքի 90 տոկոսը և ընդհանուր ծառայությունների և արտադրանքի 60 տոկոսը:

<Թեև հանքարդյունաբերությունը ունի լուրջ դրական ազդեցություն մարզի և պետության տնտեսության վրա, սակայն այն պարունակում է նաև տնտեսական և բնապահպանական ռիսկեր, քանի որ ստեղծում է կախվածություն մեկ արդյունաբերական ճյուղից և սահմանափակում գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հնարավորությունները>, նշեց ԵԱՀԿ ԾԻԳ-ի համակարգող Արմեն Շահբազյանը: <Մարզի համար չափազանց կարևոր է պլանավորել աշխատատեղեր այլ ոլորտներում, երբ սպառվեն հանքային ռեսուրսները:>

ԵԱՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի Սյունիքի մարզպետարանին` մարզի տնտեսության դիվերսիֆիկացման պլանի մշակման գործում, որը ցույց կտա այլ ոլորտների զարգացման ուղղությունները: Ծրագրի հիմքում կլինի մրցունակ ռեսուրսների և դրանց կապիտալիզացիայի հնարավորությունների վերլուծությունը, ինչը կօգնի ՀՀ կառավարությանը և դոնորներին հստակեցնելու ներդրումային առաջնահերթությունները և ավելի արդյունավետ դարձնելու զարգացմանն ուղղված ջանքերը:

Դիվերսիֆիկացման պլանը, որն ակնկալվում է մշակել մինչև տարվա վերջ, համահունչ կլինի մարզի գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և ազգային Կայուն զարգացման ծրագրի հետ և կօգնի հասնելու նախանշված ցուցանիշներին:

ԵԱՀԿ ԾԻԳ-ը հիմնադրվել է Սյունիքում 2006 թ. հունիսին` աջակցելու մարզում տնտեսական և բնապահպանական ծրագրերի իրականացմանը և օժանդակելու մարզի տնտեսական զարգացմանը, բնապահպանական իրազեկվածությանն ու մասնակցությանը և հակազդելու գյուղական աղքատությանը:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան