Skip Links

News Item

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նվիրատվություն է հանձնել Երևանի “Մուրացան” հիվանդանոցին

Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն ս.թ. հուլիսի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի <Մուրացան> հիվանդանոցին շնորհեց 2012թ. ԵԱՀԿ բարեգործական պարահանդեսի հասույթից ստացված նվիրատվությունը: Այն կօգտագործվի բժշկական սարքավորումներ ձեռքբերելու համար` ուռուցքաբանական և հեմատոլոգիական հիվանդություններով երեխաներին համապատասխան բուժում ապահովելու նպատակով:

Issued on:
Issued by:
OSCE Secretary General, OSCE Office in Yerevan (closed)

Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն ս.թ. հուլիսի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի <Մուրացան> հիվանդանոցին շնորհեց 2012թ. ԵԱՀԿ բարեգործական պարահանդեսի հասույթից ստացված նվիրատվությունը:  Այն կօգտագործվի բժշկական սարքավորումներ ձեռքբերելու համար` ուռուցքաբանական և հեմատոլոգիական հիվանդություններով երեխաներին համապատասխան բուժում ապահովելու նպատակով:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ առողջապահության փոխնախարար, Հայկ Դարբինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Սամվել Ավետիսյանը, հիվանդանոցի քիմիոթերապիայի բաժնի աշխատակազմը մասնակցեցին միջոցառմանը:

2011թ-ին ևս նմանատիպ նվիրատվություն է հանձնվել հիվանդանոցին:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերի պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:


Contacts

Communication and Media Relations Section

OSCE Secretariat